ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Մայիսի 1-ի կապակցությամբ

Մայիսի 1-ի կապակցությամբ
01.05.2025 | 14:32

Հայաստանում գործազուրկների և վարձու աշխատողների իրական խնդիրներն են.

1․ արժանապատիվ աշխատանք և արժանապատիվ աշխատավարձ ունենալը,

2․ տանելի և մարդավայել աշխատանքային պայմաններ ու միջավայր ունենալը,

3․ գործատուի կողմից հարգանքի արժանանալը, այլ ոչ թե ստրկության ենթարկվելը,

4․ սեփական իրավունքների պաշտպանության հնարավորություն ունենալը, այդ թվում՝ իրական արհմիությունների ստեղծման միջոցով։

Կան նաև այլ խնդիրներ, բայց սրանք հիմնականներն են։ Դրանց գումարվում է նաև աշխատավորների (ու ոչ միայն նրանց) բանկային ռեկետի ենթարկվելու թեման, և պատկերն ամբողջական է դառնում։

Գրառումը ոչ տոնական ստացվեց, բայց դե մայիսի 1-ն աշխատավորության իսկական տոնի վերածելու համար պետք է ոչ կենացային խնդիրների մասին խոսել։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 2064

Մեկնաբանություններ